Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.72օ և արևելյան երկայնության 45.20օ:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: