ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 14-ին' ժամը 23.34-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածում («Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 3798S պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր, 2002թ. ծնված Ա. Ս.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան, այնուհետև ուղղել այն: