Խոշոր չափերով թմրամիջոց պահելու և իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Գեղամ Գ.-ն 2014թ. օգոստոսին չպարզված անձից իր օգտագործման և իրացնելու նպատակով 1 մլն 400 հազար ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել 300 փաթեթով, յուրաքանչյուրը 0.7 գրամ քաշով, խոշոր չափերով ընդհանո ւր 210 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 147 գրամը' 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում' տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազար ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, որն էլ իր հերթին դրանք 15 հազար ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: