ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման' 2014 թվականի մայիսի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար պահանջել է խոշոր չափերի գումար:
Կատարվում է նախաքննություն: