Ազգային ժողովն այսօր սկսեց արտահերթ նիստի աշխատանքները: Նշենք, որ նիստը գումարվել է կառավարության առաջարկությամբ:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կբոյկոտի այս արտահերթ նիստի աշխատանքները:

 

«Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրեդել իրավիճակը, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ «հայրենասերները» կարող են ապտակել և հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին՝ ԲՀԿ-ն առաջարկում է մինչև այս արտահերթի օրակարգին անցնելը, ընդհատել նիստը, գումարել արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկենք երկրում ստեղծված իրավիճակը: Այլապես ԲՀԿ-ն կբոյկոտի այս արտահերթ նստաշրջանի աշխատանքները»,- նշեց Զոհրաբյանը:

 

«Ժառանգությունը» ևս հայտարարեց, որ կբոյկոտի նիստի աշխատանքները, եթե ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարի:

 

ՕԵԿ-ը ևս հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել նիստը և գումարել արտահերթ նիստ, այլապես իրենց խմբակցությունը ևս կբոյկոտի նիստի աշխատանքները:

 

ՀՅԴ-ն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խորհրդակցություն հրավիրել և դատապարտող հայտարարության ձևը մշակել: ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց, և խորհրդարանը գնաց ընդմիջման: