Դաղստանի լեռնային շրջաններով ձգվող Ավարա-կախեթյան ճանապարհը, որը կարող Է Ռազմավիրական ճանապարհի լիարժեք այլընտրանքը դառնալ ռուս-վրացական եւ ռուս-հայկական տրանսպորտային հաղորդակցության շրջանակներում, սպառնալիք չԷ Վրաստանի անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Վեստնիկ Կավկազա» պորտալին, այս հայտարարությամբ հանդես Է եկել Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:

 

«Եթե դուք կարծում եք, որ Ռուսաստանն այդ ճանապարհը որպես հենակետ կօգտագործի Վրաստանի վրա հարձակվելու համար, ապա, կարծում եմ, դուք սխալվում եք: Նա հեշտությամբ դա կարող Է անել՝ օգտագործելով Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայված իր զինուժերը»,-ասել Է Իմերլիշվիլին:

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, տակավին 19-րդ դարում գոյություն ունեցած Ավարա-կախեթյան ճանապարհի վերակառուցումը կօգնի բեռնաթափել Ռուսաստանից դեպի Վրաստան եւ Հայաստան ձգվող միակ ցամաքային երթուղին: Շինարարությունը կպահանջի կառուցել 80 կիլոմետր երկարությամբ ճանապարհային պաստառ, հինգ թունել եւ 26 կամուրջ: