«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն առաջարկել է այս տարվա դրամահավաքի միջոցների մեծ մասը կրկին ուղղել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: «Հայաստան համահայկական հիմնադրամի»-ի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի փոխանցմամբ, 2013թ. դրամահավաքի 22 միլիոնից 12 միլիոն դոլարն ուղղվել է ճանապարհի կառուցմանը: Մնացած գումարները ներդրվել են այ լ ծրագրերում. դրանք վերաբերում են համայնքային կենտրոնների, դպրոցների, մանկապարտեզների եւ ջրատարների կառուցմանը:
«Գոյացած գումարը չէր բավարարում ճանապարհաշինարարության իրականացմանը: Ընդհանուր առմամբ, ճանապարհի կառուցման համար պահանջվում է 33 միլիոն դոլար: Այս պահին ընթանում է ճանապարհի կառուցման առաջին փուլն, ու իրականացվում են հողային աշխատանքներ: Երկու ամսից ճանապարհի երկարությամբ հողային աշխատանքները կավարտվեն.,- ասաց Արա Վարդանյանը' հավելելով, որ ՀՀ կառավարությունը հիմնադրամին եւս 1 մլրդ 600 մլն դրամ է տրամադրել ճանապարհի Հայաստանի հատվածի կառուցման համար: Ճանապարհը ներառում է տասնվեց կիլոմետր եւ շահագործման կհանձնվի մինչեւ տարե վերջ:
«Մյուս հատվածը, որ գտնվում է ԼՂՀ հանրապետության կազմում, շահագործման կհանձնվի հաջորդ տարի.,- տեղեկացրեց Արա Վարդանյանը: Ըստ նրա'ճանապարհի կառուցումը հետապնդվում է երկու նպատակ. նախ' 37 կմ-ով կկարճանա Հայաստան-Արցախ ճանապարհը, բացի այդ, սա երկրորդ ռազմավարական ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին: Վարդանյանի համոզմամբ' ճանապարհի կառուցումից հետո, բնակչության 70 տոկոսը կնախընտրի հենց այդ ճանապարհով երթեւեկել:
ԼՂՀ Նախագահի մոտ վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ էլ քննարկվել է ենթակառուցվածքների հարցը: Որոշում է ընդունվել մշակել հատուկ սկզունքներ, որպեսզի ճանապարհին ինքնակամ շինություններ չլինեն: