Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումները, կարելի է ասել, րոպե առ րոպե ավելանում են, աշխարհագրությունն էլ՝ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Արաբական միացյալ էմիրություններ, Արգենտինա, Ռուսաստան եւ նույնիսկ՝ Մալազիա։ Այս պահին միայն Հայաստանից և Ռուսաստանից 5 000 000 դրամ և ավելի նվիրատուների ցանկը հետևյալն է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին - 500 000 դոլար
Վարդանյան Միքայել և Կարեն - 250 000 000 դրամ
Armswissbank - 110 000 000 դրամ
Հայէկոնոմբանկ - 100 000 000 դրամ
Ինեկոբանկ - 100 000 000 դրամ
Ֆաստ Կրեդիտ - 100 000 000 դրամ
Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ - 50 000 000 դրամ
Էլեկտրոցանց - 50 000 000 դրամ
Վահե Հակոբյան - 50 000 000 դրամ
Սիթի ՓԲԸ - 50 000 000 դրամ
Ղուկասյան Գրիգոր Ռազմիկի - 5 000 000 ռուբլի
Սաֆարյան Կարեն - 25 000 000 դրամ
Բալոյան Ավետիս - 25 000 000 դրամ
GMC Alfa (Rosstelecom) - 20 000 000 դրամ
ԿԲ աշխատակազմ - 22 566 000 դրամ
Նաիրի Ինշուրանս - 20 000 000 դրամ
Վեոլիա ջուր - 20 000 000 դրամ
Գևորգյան հիմնադրամ - 12 250 000 դրամ
Գոմկցյան Կարեն - 11 000 000 դրամ
Զիգզագ - 10 000 000 դրամ
Ինգո Արմենիա - 10 000 000 դրամ
Ցավալի է, որ այս ցանկում բացակայում են Նոր Հայաստանի պաշտոնյաների անունները, այն պաշտոնյաների, որ իրենց էջերում տեղադրում են Հայաստան Համահայկական հիմնադրամի հանգանակություն անելու կոչը, սակայն իրենք, չգիտես ինչու, չեն միանում: Մեկ փամփուշտը արժե 1 դոլար, մեր պատգամավորները, նախարարները, մարզպետները պարզապես բարոյական պարտավորվածություն ունեն առնվազն իրենց հասանելի պարգևավճարները, կամ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել հայոց բանակի կարիքներին: Դա այս պահին Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է, մի իրավիճակում, երբ այսօր համայն հայությունը մեկտեղվել է Արցախի և Հայաստանի զինված ուժերի թիկունքին` կանգնելով, թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես: