Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայկակ Արշամյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: