Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին:

 

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

 

 

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։