Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով' գոհունակությամբ նշելով Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության նախարարարությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ այս գործում նախարարի անձնական ներդրումը: