Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել սպորտի մասսայականացմանը հատկապես երիտասարդների շրջանում եւ այստեղ կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմանն առնչվող հարցերին:

 

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: