Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին:

 

Քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն ու հանդիպումները՝ դրանք համարելով երկկողմ կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի հաջող իրականացման արդյունավետ միջոց: