Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության («Ազատ Հայրենիք» կուսակցություն) և «Արցախատուն» անկախ պատգամավորական խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը արժևորել է «Հայրենիք» խմբակցության և «Արցախատուն» խմբի ակտիվ մասնակցությունը պետբյուջեի քննարկմանը և նրանց սկզբունքային դիրքորոշումները' նշելով, որ նման գործելաոճը միմիայն նպաստում է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի հնարավորինս համապարփակ և իրատեսական լինելուն: