Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

 

 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների և քաղաքացիների բուժման հետ կապված մի շարք հարցեր:

 

 

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու և նրանց շուտափույթ ապաքինման գործում:

 

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: