Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք: