Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը՝ Լեհաստանի Հանրապետության սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեհաստան-Արցախ կապերի զարգա ցմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ-լեհական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ինչը դրական ազդեցություն ունի արդի պայմաններում երկկողմ կապերի զարգացման վրա: