ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

 

Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահ Ուորլիքին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը' հավելելով, որ գնալով այն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը' այս համատեքստում կոչ անելով համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հարցին:

 

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: