ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունը պահանջել Է հեռացնել Reuters գործակալության թղթակից Լուիս Շարբոնոյին, որը հոդված Է գրել Դարֆուրում ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության համատեղ ներկայացուցչության (UNAMID) ռուսաստանցի աշխատակցի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբ երի 17-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

 

Ռուսաստանցի դիվանագետ Կարեն Չալյանի մասին հոդվածը մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ որակվել Է «կեղտոտ ժուռնալիստիկայի օրինակ»: «Հոդվածը վկայակոչում Է մեր ներկայացուցչության մամուլի քարտուղարին, որն ասում Է, թե «մենք ոչ մի կարգի գանգատ չենք ստացել» UNAMID-ի ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցչի կապակցությամբ: Բայց հոդվածի վերնագրում հեղինակը գերադասում Է հավատալ անունները չհայտնած «դեսպաններին», որոնք ինչ-որ կերպ մեզնից ավելի լավ են իրազեկ մեր գործողություններին»,- նշված Է հաղորդագրության մեջ:

 

Ըստ որում դիվանագիտական ներկայացուցչությունում պահանջել են փաստերի խեղաթյուրման համար հեռացնել ոչ միայն հոդվածի հեղինակին, այլեւ գործակալության խմբագրին:

 

Դեկտեմբերի 14-ին հրապարակված հոդվածում պնդվում Է, թե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ձգտում են հասնել խաղաղարար ներկայացուցչության շտաբի պետ Կարեն Չալյանի հեռացմանը՝ Սուդանի իշխանությունների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից եւ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդից թաքցնելու համար: