Այսօր առավոտյան Երևանի Րաֆֆու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ, մի շարք երթուղիներ սպասարկող մեքենաների վարորդներ դուրս են եկել գործադուլի: Պատճառը, ինչպես և սպասվում էր, գազի թանկացումն է:
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարորդները դժգոհություն են հայտնում, թե ինչու է գազը թանկացել մայրաքաղաքում, այն դեպքում, երբ մարզերում այն արժե 170 դրամ, Երևանում՝ 230:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք շարունակելու են գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ հարցին լուծում չի տրվել:
Ավելի ուշ նրանց հետ բանակցելու է եկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և նկատել, որ քաղաքապետարանը գազի գնի թանկացման հետ կապ չունի: