Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վասիլ Ասլանյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

 

Ավելի վաղ Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվել էր Վայոց Ձորի մարզպետ:

 

Կենսագրական տվյալներ

Վասիլ Բենիկի Ասլանյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում։


Կրթությունը


1983-1993թթ. սովորել և ավարտել է Զառիթափի Արշակ Մելիքյանի անվան միջնակարգդպրոցը,
2001-2006թթ. ուսանել է Հայաստանի ագրարային համալսարանում։


Աշխատանքային գործունեությունը


2002-2009թթ. կրթությանը զուգահեռ աշխատել է << Վայքի էլ.ցանցեր>> ՓԲԸ-ում որպես հերթափոխի պետ,
2009-2012թթ. զբաղեցրել է Վայքի քաղաքապետի օգնականի պաշտոնը,
2012-2014թթ. աշխատե լ է որպես քաղաքապետի տեղակալ,
2014 թվականի նոյեմբերի 6-ից Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։


Լրացուցիչ տեղեկություններ


1994-1996թթ. ծառայել է հայկական բանակում։
Ամուսնանցած է, ունի երկու որդի։
Կուսակցական պատկանելությունը
ՀՀԿ անդամ է: