Ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսական ծանր դրությունը Ռուսաստանում կարող է տևել 2 տարի:
«Ամենաանբարենպաստ հաշվարկներով իրավիճակն այսպես կարող է շարունակվել 2 տարի: Իրավիճակը կարող է կայունանալ նաև ավելի շուտ: Այստեղ ոչ ոք ոչինչ ստույգ ասել չի կարող»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Կենտրոնական բանկի գործողությունները շատ ճիշտ են, բայց կարող էին և ավելի օպերատիվ լինել:
«Նրանք բարձրացին հիմնական տոկոսադրույքը: Հուսով եմ, որ այն չի պահպանվի այս ծանր ժամանակամիջոցում», նշել է Պուտինը: