ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ինտենսիվ կերպով ուսումնասիրում է շուկաներում ապրանքների գները, և եթե լինեն փաստեր անհարկի թանկացումների վերաբերյալ, մեղավորները պատասխան կտան:
Այս մասին ՀՀԿ գերագույն մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը : «Պարոն Շաբոյանը խոստացել է, որ կներկայացնի իրավիճակը, և մենք կփորձենք գնահատական տալ: Հիմա իրենք ինտենսիվ հետևում են, և արդյուքները պետք է ներկայացնեն մեզ: Նորից եմ ասում, բոլորը պետք է պատասխան տան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Հովիկ Աբրահամյանը:
Խոսելով ավտոմեքենաների գազի գների մասին' վարչապետը վստահեցրել է, որ բոլոր լցակայաններում գազն արժի 200-210 դրամ: «Ես բոլոր տեղերն ուղարկել եմ ստուգելու: 230 դրամ գին չկա, 200 դրամ է, տեղեր կան' 210 դրամ է»,- ասել է նա:
Հայաստանում դրամի արժեզրկմանը զուգընթաց սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են: Վարչապետը իրավիճակին ծանոթանալու համար դեկտեմբերի 18-ին շրջայց էր կատարել առևտրի կենտրոններում և խոստացել, որ գները կշտկվեն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտանցման արդյունքներն` այստեղ: