Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված՝ իրենց մոտ են տեղափոխվել 1960 թ. ծնված Ժուլվեր Սայադյանը և 1987 թ. ծնված Վահագն Ն.-ն:
Շտապ բժշկական կենտրոն հասած Նաիրիի ոստիկաններին սակայն, չհաջողվեց տեղում տուժողներից ինչ-որ բան պարզել. որդին բժիշկների հսկողության տակ էր, իսկ հայրը դժբախտաբար, արդեն մահացել էր՝ այդպես էլ գիտակցության չգալով:
Թեև տուժողների հետ խոսել չի հաջողվել, բայց իրավապահները կարողացել են պարզել, որ հայր ու որդի հիվանդանոցում էին հայտնվել նույն օրը՝ ժամի 20:00- ի սահմաններում, Արգել գյուզում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, որի ընթացքում էլ դանակի հարվածներ էին ստացել:
Րոպեներ անց արդեն հայտի էր արդեն դանակահարողի ինքնությունը՝ Արգել գյուղից էր, 1979թ ծնված Հունան Մարտիրոսյանը՝ ոչ ավել, ոչպակաս, տուժողների փեսան: