Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում կարեւորել է նախագահ Բարաք Օբամայի կողմից «Ուկրաինայի ազատության աջակցման մասին» փաստաթղթի ստորագրումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի մամ ուլի ծառայությանը:
Բացի այդ, Պորոշենկոն ողջունել է «Ղրիմի բռնակցման կապակցությամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը», նշվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները նաեւ քննարկել են գործողությունների համակարգումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ միջազգային կազմակերպությունների կողմից Ուկրաինային ֆինանսական օգնության փաթեթի տրամադրման համար, որը, ինչպես ակնկալում են Կիեւի իշխանությունները, «թույլ կտա հուսալի հիմք ստեղծել» բարեփոխումների իրականացման համար:
Դեկտեմբերի 18-ին Օբաման օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ԱՄՆ-ի նախագահին՝ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պետական ընկերությունների նկատմամբ եւ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: