Այս տարի աշխարհում 60 լրագրողներ են սպանվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լրագրողների պաշտպանության կոմիտե (ԼՊԿ, SPJ) ամերիկյան հասարակական կազմակերպության տարածած զեկույցում: Կազմակերպու թյունը հետաքննում Է եւս 18 մարդու զոհվելը՝ նպատակ ունենալով պարզել՝ արդյոք նրանց մահը կապված Է եղել աշխատանքի հետ:

 

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր Է նշվել Սիրիան, որտեղ ընթացիկ տարում զոհվել են այդ մասնագիտության առնվազն 17 ներկայացուցիչներ: Ընդամենը Սիրիայում 2011 թվականին, ներքին զինված հակամարտության սկսվելուց ի վեր, զոհվել Է 79 լրագրող:

 

Ինչպես ասված Է զեկույցում, առնվազն 5 լրագրող ու ԶԼՄ-ների եւս երկու աշխատող այս տարի զոհվել են Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: SPJ-ն փաստել Է «2014 թվականին այդ երկրում մամուլի ազատության բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ լրագրողների վրա հարձակումների, նրանց բռնելու եւ առեւանգումների դեպքեր», նշվում Է զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: