Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի կենտրոնական չորս փողոցներում երեկ գիշերվանից վառվում են երկու տոնածառների ամանորյա տոնական լույսերը: Գունային ձեւավորումներով եւ ներդաշնակ թարթումներով ցոլացող տոնական լուսավորվածությունը տարածվում է 7 կիլոմետր երկարությամբ:

 

Գյուղում այս տարի զարդարվել է երկու գլխավոր տոնածառ, մեկը՝ զբոսայգում, մյուսը՝ Մեծ հայրենականում զոհված լճաշենցիների հուշարձանի մոտ: «Գիշերային լճաշենը նախորդ տարիների պես կրկին սքանչելի տեսք է ստացել՝ բարձրացնելով մարդկանց տրամադրությունը: Գյուղապետարանն արել է հնարավորը, որպեսզի համայնքում բոլորն իրենց տոնն անցկացնեն ուրախ տրամադրությամբ, հանդիսավոր պայմաններում: Տոնական լույսերն ու զարդա րված տոնածառերը կշողան ու կփայլեն մինչեւ 2015 թվականի հունվարի 15-ը: Այդ ընթացքում համայնքում ծրագրել ենք անցկացնել ուրախ միջոցառումների մի ամբողջ շարք»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

 

 

Խոսրով Խլղաթյան