Տավուշի մարզ Այգեհովիտ համայնքը ՀՀ, կառավարության որոշմամբ, ընդգրկվել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և տվյալ տարվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում հակառակորդի կողմից գնդա­կոծման դեպ­քեր արձանագրած հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքնե­րի ցանկում:

 

Ըստ այդմ' կառավարությունը կհատկացնի 708 հազար դր ամ՝ համայնքում օգտագործված ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում: Դրա ընդունման արդյունքում' Այգեհովիտում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն համայնքի բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքի հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: