ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները դեկտեմբերի 24-ի ժամը 09-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Զանգեր կոչվող տարածքը և Վարդենյաց լեռնանցքը: Ձնաբքի հետևանքով փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: