ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին տեղափոխել են Հյուսթոն քաղաքի հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նրա պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ նա դժվարացած շնչառության պատճառով հիվանդանոց է տեղափոխվել «շտապօգնության» մեքենայով, բայց դա արվել է որպես նախազգուշական միջոց:
Բուշ ավագն 90 տարեկան է: 2012 թվականի նոյեմբերին պետության նախկին ղեկավարին հոսպիտալացրել էին նույն այդ բուժհաստատությունում՝ բրոնխիտը բուժելու համար: Այն ժամանակ նրան դուրս գրեցին հունվարի կեսին: Բուշ ավագը տառապում է պարկինսոնի հիվանդությամբ եւ հարկադրված է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: