Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր շնորհակալությունն է հայտնել թիմի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալին, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Աբի: Դու համար մեկն ես: Բոլորիս վրա մեծ տպավորություն ես գործել: Ցանկանում եմ քեզ հաջողություն»,- արգենտինացին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ Աբիդալը մտադիր է աշխատել կատալոնյան ակումբի ակադեմիայում: