Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հրաժեշտ տվեց ակումբին և երկրպագուներին:
Առաջիկայում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
«Սրանք կարիերայիս լավագույն տարիներն էին: Դուք միշտ ինձ լավ եք վերաբերվել: Շատ կկարոտեմ ձեզ: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- ֆուտբոլիստը գրել է ինսթագրամում:
Վիդալը թուրինյան ակումբ էր տեղափոխվել 2011թ-ին` «Բայերից»: Չորս անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, մեկ անգամ Իտալիայի գավաթի խաղարկությունում և երկու անգամ էլ երկրի սուպերգավաթի խաղարկությունում: