«Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 23-ին' ժամը 18.10-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա օտարերկրացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: