«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի բակում օգոստոսի 26-ին' ժամը 17.30-ին, վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: