«Լեքսուս GX-470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 7-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Վ. Վաղարշյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Կատարվում է քննություն: