«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 2-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վարորդը տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: