Երեկ՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ 12-ամյա Ելենա Ավետիսյանին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը, երեխային թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշեն վարչական շրջանի բնակիչ 41-ամյա Արման Իսպիրյանը՝ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան: