Երեկ՝ օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մազրում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Լարիսա Ռաֆաէլյանը իր վարած Range Rover մակնիշի 50 ՏՕ 006 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 16-ամյա Նորա Խաչատրյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին:

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում: