Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 23-ին՝ ժամը 02.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա։

 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Վարորդը դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: