Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց դեկտեմբերի 3-ին' ժամը 19.30-ին, վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը' ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը' վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: