Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ փետրվարի 26-ին' ժամը 14.30-ին, վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: