Ռուբինյանց փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկվել քաղաքացուն: Մարտի 28-ին' ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շալիկո Խ.-ն և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ մարտի 28-ին' ժամը 20.30-ի սահմաններում, «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: