Անհայտ ավտոմեքենայի վարորդը փետրվարի 12-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: