Ապրիլի 10-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, մի տաքսի ծառայության «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 19.30-ին, վարորդը ներկայացել է ոստիկանության:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: