«Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրյան գյուղում հուլիսի 10-ին' ժամը 21.50-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել բաժին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: