Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 29-ին, Ճանապարհային ոստիկանություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Ավան թաղամասի 66 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Խեչումյանը։
Վերջինս կասկածվում է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով 4 հետիոտնի վրաերթի ենթարկելու, նրանց անօգնական թողնելու, իսկ հետո BMW-ով վթարի վայրից փախուստի դիմելու մեջ։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ս. Խեչումյանը սովորում է Ճարտարագիտական համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։
Նշենք, որ հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 3-րդ կուրսում, Լոռու մարզի Թումանյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սիմոնյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 1-ին կուրսում, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը, ով սովորում է «Հայբուսակ» հենակետային քոլեջում՝ ատամնատեխնիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում և Երևան քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Հինանյանը, ով սովորում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետի 2-րդ կուրսում։