Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 9-րդ և 14-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 22.40-ին, ոստիկանություն է ներկայացել 65-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն: