Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 28-ին, ժամը 12.20-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Աննա Պ.-ին, որը «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով կատարել էր նշված վրաերթը: Կատարվում է քննություն: