Օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գևորգ Ա.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Արաքսավան գյուղին կից զորամաս տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Գրիգոր Ռ.-ին և պատճառել մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն: