Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում մարտի 12-ին' ժամը 11.05-ին, հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954թ. ծնված Աշոտ Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևանի Արա Գեղեցիկի փողոցում' տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1958թ. ծնված Գագիկ Ե.-ն' «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով:

 

Կատարվում է քննություն: